«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջմղումը

Զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջմղումը
03.11.2026 | 16:35


Մինչ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հեքիաթներ պատմել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող «խաղաղության» մասին, պահանջելով Ալիևի համար Սահմանադրություն փոխել, զուգահեռ իրականության մեջ շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից։ Դրա շրջանակներում, օրինակ, հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է հերթական նյութը, որտեղ Երևանի պատմական հուշարձանները ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջանի» ժառանգություն։ Հոդվածի հեղինակը Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին է։
Երեկ նույն գործակալությունը հրապարակեց մեկ այլ նյութ, որտեղ Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի և պաշտոնյաների ներկայությամբ կազմակերպվել է «Իրևանի ղազիյաթի պատմությունը» գրքի շնորհանդեսը։ Սա այն նույն Փաշազադեն է, որ Հայ առաքելական եկեղեցին հռչակել էր «սպառնալիք», և որի ազդակով Փաշինյանը սկսեց իր հակաեկեղեցական արշավը։
Ի գիտություն ասեմ, որ միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է 37 նյութ, որտեղ Հայաստանն անվանել է զավթողական ու հորինովի տերմինաբանությամբ։ Նոյեմբերի առաջին 3 օրերին նման 7 հրապարակում է եղել արդեն։
Հայաստանը երբեք չի կոչվել «Արևմտյան Ադրբեջան»։ Այս եզրույթը չունի պատմական որևէ հիմնավորում և երբևէ չի եղել որևէ աշխարհագրական քարտեզի վրա։ Սա պետական մակարդակով հովանավորվող զավթողական ծրագիր է։
Այստեղից պարզ ու տրամաբանական հետևություն՝ Ադրբեջանը չի գնում խաղաղության կառուցման ճանապարհով, իսկ ՀՀ իշխանությունների խոսույթը՝ միտված Ադրբեջանի փաստաբանությանը, ընդամենը օգնում է Բաքվին Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված իր քայլերում։

Հ․Գ․ Կարծում եմ՝ Հայ Առաքելական Եկեղեցին չպետք է անարձագանք թողնի Փաշազադեի ելույթն ու նման միջոցառմանը մասնակցելու հանգամանքը։

Տաթևիկ Հայրապետյան
Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ